«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն օրինագիծը վաղը պաշտոնապես կմուտքագրի Ազգային ժողով
«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի Ազգային ժողով։
«Արցախի Հանրապետությունը, չնայած հայաթափված և զավթված է, իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ: Եվ «ՀայաՔվե»-ն առավել քան հաստատակամ է` իր սկսած գործն ավարտին հասցնելու և արգելափակելու նոր կապիտուլյացիոն պայմանագրի կնքումը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում:
Վաղը՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի ԱԺ:
Միացե´ք մեզ», - ասվում է հաղորդագրությունում։