Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Սիրանուշ Բաղրամյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: