Տիգրան Ավինյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու
Կայացանում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ընտրվելու է Երևանի քաղաքապետ:
Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները ընդհանուր 37 ավագանու անդամ:
Երևանի նորընտիր ավագանու նիստում քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։
Ավագանու նիստի ընթացքում նիստը վարող, ավագանու ամենատարեց անդամ Ալեքսանդր Բադալյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվել և գրանցվել է Տիգրան Ավինյանը։ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերը քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին։
«Մայր Հայաստան» դաշինքը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը բոյկոտում են Երևանի ավագանու առաջին նիստը։
Երևանի նոր քաղաքապետը կընտրվի ավագանու անդամների քվեարկությամբ։