«Կռիվներից պրծան, վերջում մի կանեստր բենզինի մատաղ դառան». պայթյունից 15 օր անց մայրն այրված որդիներին չի գտնում
Արցախում ռազմական գործողությունների և պայթունի հետևանքով Երևան տեղափոխված 276 տուժածից 36-ը մահացել է, 95-ը ծանր է, 11-ը՝ ծայրահեղ ծանր, հայտնում է «Ազատություն» ռադիակայանը։
Նշվում է, որ Առողջապահության նախարարությունը չի հստակեցնում, թե քանիսն են պայթունից տուժել, միայն ասել են՝ առավել մեծ է պայթունից տուժածների թիվը, նույնը՝ մահվան դեպքերում։
«Ցավերն անտանելին են անգամ անզգայացման պարագայում, գրեթե բոլորի այրվածքներն այնքան խորն են, որ հետքերը չեն անհետանալու»,- ասում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենն ու հորդորում՝ պինդ մնալ, եթե հարցազրույցի ընթացքում ցավից տանջվող մարդկանց ձայներ լսենք։
Մանրամասները՝ տեսանյութում։