Երևանի նորընտիր ավագանին քաղաքապետ է ընտրում․ Ուղիղ
Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։
Երևանի ավագանու առաջին նիստին ներկա է ավագանու 37 անդամ, քվորում կա, նիստը իրավազոր է։ Մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։
Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։