Պաշտոններ՝ աջակցության դիմաց. ՔՊ-ի եւ «Հանրապետության» միջեւ առեւտուրը չի ավարտվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ առեւտուրը թեպետ չի ավարտվել, բայց խոսվում է, որ ՔՊ-ին աջակցելու դիմաց՝ 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու վերջինիս, ինչպես նաեւ՝ Երեւանի ենթակայությամբ գործող հիմնարկներում յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորություններ։
Թեպետ ավելի վաղ խոսվում էր, որ փոխքաղաքապետի պաշտոնի հավակնորդն Արամ Սարգսյանի հավատարիմ զինակից Անի Խաչատրյանն է, սակայն ՔՊ-ում դեմ են նրա թեկնածությանը, եւ հնարավոր է այդ պաշտոնը հասնի ցուցակի 2-րդ համարին՝ Սարգիս Մադաթյանին։ Նա տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին է, ժամանակին՝ Էրեբունու ընտրական «տասովշչիկներից»։
Հավանաբար, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը եւս ՔՊ-ն կզիջի «Հանրապետությանը»։ Բայց դեռ ոչինչ վերջնական չէ՝ քննարկվում է նաեւ փոխքաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին տալու տարբերակը, այդ դեպքում Մադաթյանն Էրեբունու թաղապետ կնշանակվի։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ Մալաթա-Սեբաստիան եւ Արաբկիրը Զավենիչին հանձնելու հարցը, անգամ Մալաթիայի թաղապետի թեկնածուների անուններ են հնչել՝ Լեդի Հակոբի որդին կամ ԵԿՄ կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Խաչատրյանը։ «Հանրապետությունը», ըստ մեզ հասած լուրերի, նախընտրում է Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր համայնքները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: