ՔՊ-ին հաջողվել է «Հանրային ձայն կուսակցությանն իր կողմը գրավել. Դոգը մի քիչ չեմուչում է արել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանին այսօր առաջին նիստը կհրավիրի, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն է։ Ենթադրվում էր, որ ոչ իշխանական 3 ուժերը՝ Անդրանիկ Թեւանյանի, Հայկ Մարությանի եւ Արտակ Գալստյան-Վարդան Ղուկասյան (Դոգ) զույգի, կմիավորվեն ու Երեւանում իշխանություն կձեւավորեն, սակայն չհաջողվեց։
ՔՊ-ն եւ իշխանության դուստր ձեռնարկություն «Հանրապետություն» կուսակցությունը` իր 32 մանդատով (65 մանդատից) իշխանություն կձեւավորեն Երեւանում, քանի որ նրանց հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իրենց կողմը գրավել։
Դոգը մի քանի չեմուչումից հետո հայտարարեց, որ չի աջակցելու ռոբասերժական կլանի՝ իշխանության գալուն։ Ավինյանը չէր ընտրվի, եւ կարող էին նոր ընտրություններ կայանալ, սակայն Դոգը հայտարարեց, որ դեմ է նաեւ նոր ընտրություններին, այսինքն` ո՛չ Հայկ Մարությանին է օգնելու՝ դառնալ քաղաքապետ, ո՛չ էլ բոյկոտելու է ավագանու առաջին նիստը, եւ կինոն, ինչպես ասում են, ավարտվեց։ Այսօր նրա կուսակցության անդամներից մեկը կամ մի քանիսը կմասնակցեն նիստին, քվորում կապահովեն, եւ Ավինյանը 27 ձայնով կընտրվի քաղաքապետ։»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: