ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Գազայի հատված
Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Գազայի հատված:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Գուտերեշն իր վրդովմունքն է արտահայտել Գազայի հատվածը շրջափակելու Իսրայելի որոշման վերաբերյալ։
«Մինչ այս ռազմական գործողությունները Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը չափազանց ծանր էր, այժմ այն կվատթարանա երկրաչափական արագությամբ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ շտապ անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, սնունդ, վառելիք և այլ մարդասիրական պարագաներ, ինչպես նաև հումանիտար անձնակազմի հասանելիություն:
«Անհրաժեշտ է դյուրացնել Գազայի հատվածին օգնության և մատակարարումների առաքումը, և ՄԱԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ կարիքները բավարարելուն ուղղված օգնություն տրամադրելու համար», - հավելել է Գուտերեշը: