Վարորդը փորձել է կաշառել պարեկներին՝ անձնագրի մեջ 20 լարի դնելով
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին:
59-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտե: