Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության նոր հնարավորություն կա. թուրք նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման նոր հնարավորություն է բացվել:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու «օրինական քայլերը»:
Յաշար Գյուլերի խոսքով՝ այժմ նոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար. «Մենք Հայաստանից ակնկալում ենք դրա գիտակցումը և գործողությունները։ Հուսով ենք, որ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար համապարփակ կարգավորումը հնարավորինս շուտ ձեռք կբերվի»,- նշել է նա: