Իրանի ԱԳՆ խոսնակը իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի՝ Թեհրան կատարած այցին, նշել է. «Այդ այցը երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի, Կովկասի վերջին զարգացումների շրջանակներում էր: Տեղի ունեցան լավ բանակցություններ ու խորհրդակցություններ, կոնսենսուս կա դեսպանատան վերաբացման հարցում: Տա Աստված, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես վերսկսի իր գործունեությունը»:
Անդրադառնալով Կասպից ծովում Իրանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններին՝ Քանանին ընդգծել է. «Մանրամասների չեմ տիրապետում: Երկու երկրի համագործակցության շրջանակում գործում են մեխանիզմներ: Ռազմական համագործակցության ոլորտում լավ ու կառուցողական հանդիպումներ ենք ունեցել: Անհրաժեշտության դեպքում, ԶՈՒ գլխավոր շտաբը հանդես կգա պարզաբանմամբ»: