ԿԽՄԿ-ն Արցախում շարունակում է մարդկանց որոնումները
ԿԽՄԿ-ն X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախում շարունակում է մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։
Անցած օրերի մեր այցերի ժամանակ այնտեղ գտնվող մարդկանց տրամադրել ենք սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Կարողացել ենք նաև վերականգնել Արցախում գտնվող 3 մարդկանց կապը Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։
Մեր բժիշկները գնահատել են այնտեղ գտնվող խոցելի մարդկանց առողջական վիճակը և հոգում են նրանց բժշկական կարիքները»: