Իրանը հերքել է Իսրայելի վրա հարձակմանը մասնակից լինելու մասին լուրերը
Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնակից չէ Իսրայելի վրա հարձակմանը, Պաղեստինի ղեկավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Այս մասին Amwaj.media պորտալին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։
«Պաղեստինյան դիմադրության որոշումները ինքնուրույն են և մշտապես համապատասխանում են Պաղեստինի ժողովրդի օրինական շահերին: Մենք վճռականորեն հանդես ենք գալիս ի պաշտպանություն Պաղեստինի, բայց չենք մասնակցում նրա պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են բացառապես հենց Պաղեստինի կողմից»,- ասվում է մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
Դրանում նաև պնդվում է, որ Իսրայելի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին լուրերը կարելի է գնահատել որպես իսրայելական կառավարության փորձեր՝ «արդարացնելու ձախողումը և այն վերագրելու Իրանի հետախուզական հզորությանն ու օպերատիվ պլանավորմանը»:
Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal թերթը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել հարձակում Իսրայելի վրա, ինչպես նաև աջակցել է դրա իրականացմանը հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ։