ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Բիշկեքում
ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը, պատասխանելով լրագրողի հարցին, թե առաջիկայում Ռուսաստանում նախատեսվու՞մ են բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ասել է.
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին ու կհամաձայնի մասնակցել բանակցություններին», - հավելել է Գալուզինը։