ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ժամանել Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ի առաքելությունը երկրորդ անգամ է ժամանել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է APA-ն։
Առաքելության մանրամասները, ժամկետները և կազմը չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ առաքելության առաջին այցը «եզրափակվեց» մի տարօրինակ «եզրակացությամբ», որն արժանացավ բազմաթիվ փորձագետների քննադատությանը։ Առաքելության մասնակիցները Ստեփանակերտում չեն տեսել հայերին, չեն տեսել ավերածություններն ու հրետակոծության արդյունքները, այլ եղել են Աղդամում, այնտեղ էլ տեսել են գնդակոծության արդյունքները։ Առաքելությունը չի այցելել հեռավոր գյուղեր, չի ստուգել հայ բնակչության նկատմամբ սպանությունների և բռնությունների մասին հաղորդագրությունները և չի ստուգել հայկական մշակութային ժառանգության օբյեկտների գնդակոծման մասին հաղորդումները: