«Սիրո պատմություն Նյու Յորքում». առաջնախաղ՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմում
«Սիրո պատմություն Նյու Յորքում» մեկ գործողությամբ մյուզիքլը համալրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մտահղացման և բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է:
«Սա Պարոնյան թատրոնում իմ բեմադրած երկրորդ մյուզիքլն է: «Կոշկավոր կատվից» հետո որոշեցինք մեծերի համար էլ մյուզիքլ բեմադրել և ընտրեցինք այնպիսի գործ, որը հանրությանը հայտնի է. հիմքում «Ռոմեո և Ջուլիետ»-ի պատմությունն է: Հատկապես կարևորում եմ այն, որ մյուզիքլում բոլոր երգերը հայերեն են հնչում: Ճիշտ էր այդպես, որովհետև աշխարհի ցանկացած երկում, երբ արվում է մյուզիքլ, այն հնչում է հենց այդ երկրի լեզվով»,-շեշտում է Մովսեսյանն ու հավելում՝ հայերենը շատ գեղեցիկ լեզու է: