Bild. Բեռլինում հակաիսրայելական ցույցն ավարտվել է 40 հոգու ձերբակալությամբ
Բեռլինում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմնակիցների հակաիսրայելական ցույցն ավարտվել է 40 մարդու ձերբակալությամբ, հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Ցույցը տեղի է ունեցել Նոյքյոլնի շրջանում։ Խումբը, որը գլխավորում էր մի կին, ցանկանում էր երթ անցկացնել այդ տարածքում, սակայն ոստիկանությունը թույլ տվեց միայն անշարժ հանրահավաք անցկացնել Sonnenallee և Reutherstraße փողոցներում, և դա պայմանով, որ նրանք չգոռան հակաիսրայելական կամ հակասեմական կարգախոսներ:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանության պահանջը չի կատարվել, և բողոքի ակցիայի կազմակերպիչը նույնպես չի կատարել իրավիճակը հանդարտեցնելու հրահանգները։ Մասնակիցները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ, ծածանել պաղեստինյան դրոշները և տոնել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։
Հաղորդվում է, որ ատելության ցուցարարներից շատերը պաղեստինամետ «Սամիդուն» կազմակերպության անդամներ են:
Ոստիկանությունն ի վերջո ցրել է հանրահավաքը։ Պաղեստինցիները շշերով և քարերով հարվածել են արտակարգ ծառայություների աշխատակիցներին, երկու սպա վիրավորվել է, սակայն կարողացել է շարունակել ծառայությունը: Բերման է ենթարկվել 40 անձ, հարուցվել է վեց քրեական գործ և 36 վարչական իրավախախտում։