Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի Իսրայելի և Պաղեստինի միջև ճգնաժամը կարգավորելու համար
Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի Իսրայելի և Պաղեստինի միջև ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն կլինի միայն պաղեստինա-իսրայելական խնդրի վերջնական լուծմամբ։ Կոչ եմ անում խուսափել ցանկացած քայլից, որը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման։
Թուրքիան պատրաստ է անել հնարավորը բախումները հնարավորինս արագ դադարեցնելու և վերջին իրադարձությունների ֆոնին սրված լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Էրդողանը։