Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կկայանան ՌԴ ԱԳՆ ղեկավարի և ԱՊԼ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում բանակցություններ կկայանան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի միջև։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը և Արաբական պետությունների լիգան հագեցած օրակարգ ունեն, սակայն հաշվի առնելով արաբա-իսրայելական հակամարտության կտրուկ սրումը, այս թեմային առաջնահերթ ուշադրություն կդարձվի», - նշել է նա։