«Խոխա են կյուղացալ, տարալ մորթալ»․ արցախահայն ադրբեջանցիների վայրագությունների մասին է պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Արցախից բռնի տեղահանված 40-ամյա Սամվել Սարգսյանը պատմում է, որ թշնամու հետ ապրելն անհնար է, իր ընտանիքի որոշ անդամների դիերը դեռ խրամատներում են։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023» շարքի շրջանակներում տղամարդը պատմել է, թե ինչպես է սկսվել Ադրբեջանի հարձակումը սեպտեմբերի 19-ին։ Սամվելը պատմում է, որ բոլոր ուղղություններով դիվերսիոն խմբեր են ներթափանցել հայկական տիրապետության տակ գտնվող տարածքներ։
«Մենք ընկել ենք չոլերը։ Մենք ուզե՞լ ենք Ղարաբաղից դուրս գանք, մտնենք Հայաստան։ Գիտե՞ս մարդիկ ինչեր են կորցրել, եկել ենք ստեղ, պալատկի տակն ենք ապրում։ Ի՞նչ անենք։ Մի կերպ գոյություն ենք ուզում պահպանել»,-նշել է Սամվել Սարգսյանը ու հավելում՝ 30 տարի տանջվել, տուն է կառուցել, իսկ հետո այն թողել ու Հայաստան եկել։
Մեր զրուցակիցը անդրադարձել է նաև ադրբեջանցիների վայրագություններին, որոնք վերջիններս իրագործել են Արցախում։
Մանրամասները՝ տեսանյութում։