Իսրայելն ԱՄՆ-ից լրացուցիչ ռազմական օգնություն է խնդրել
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իսրայելի՝ Գազայի հատվածում գործողություն իրականացնելու համար լրացուցիչ ռազմական օգնության հայտերը: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք դիտարկում ենք կոնկրետ լրացուցիչ հարցումներ, որոնք արել են իսրայելցիները։ Կարծում եմ, որ դուք, հավանաբար, այս մասին ավելին կլսեք այսօր ավելի ուշ», — ասաց նա:
Նախագահ Բարաք Օբամայի օրոք ստորագրված հուշագրի համաձայն՝ Վաշինգտոնը Թել Ավիվին տարեկան 3,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում, հիշեցրել է Բլինքենը: