Տարիքի հետ ավելի լավն է դառնում․գործակալը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում, նրա խաղը տպավորիչ է, նման գնահատական է տվել Հենրիխ Մխիթարյանին նրա գործակալ Ռաֆայելա Պիմենտան։
Նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
«Ես չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է անի: Տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։ Նա շարունակում է զարգանալ՝ չնայած 34 տարեկան է։ Հենրիխն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը երկարացնում են կարիերան:
Պետք է նրան հարցնել ապագայի մասին։ Ըստ ամենայնի, նա երջանիկ է «Ինտերում»», - ասել է նա։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։