Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտներ տեղափոխվել են ԱՄՆ և Բելգիա
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։
Նրանք բոլորն անչափահասներ են։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։