Ի՞նչ հրահանգ է իջեցվել արտասահմանում գործող իսրայելցի դիվանագետներին Ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում անվտ
Ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում անվտանգության միջոցները խստացվել են։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ կապված՝ դիվանագիտական առաքելություններում արտակարգ պատրաստվածության ամենաբարձր մակարդակ է մտցվել։
Իսրայելի բոլոր դիվանագետներին հանձնարարվել է չլքել իրենց տները առանց անվտանգության մարմինների թույլտվության։
Արտերկրում աշխատող դիվանագետներն ասել են, որ «սա անհեթեթություն է և անիրագործելի հրահանգ», իսկ նրանցից ոմանք բողոք են ներկայացրել արտաքին գործերի նախարարության կենտրոնակայան, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: