Միաժամանակ երկու տարբեր պաշտոններում աշխատելը` բացթողումների պատճառ. ինչ իրավիճակ է Երևանի մետրոպոլիտենում
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Բաբկեն Սեդրակյանը, Երևանի մետրոպոլիտենի ՓԲԸ տնօրեն լինելուց բացի նաև ՀՀ֊ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսն է։
ArmLur.am-ի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ ֊ում Ղրղզստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնած Բաբկեն Սեդրակյանը հանդիսանում է մետրոպոլիտենի տնօրեն, այդպիսով հանդիսանալով նաև քաղաքապետարանի աշխատակից։
Վերջերս բողոքներ են ավելացել կապված Երևանի մետրոպոլիտեի հետ։ Բնակիչները դժգոհում են,որ սպասում են 7֊ից 10 րոպե, ժամանակ առ ժամանակ նաև ավելի, և մինչև մետրոն կժամանի, սպասողների թիվը կրկնապատկվում է: Այս ամենի արդյունքում մարդիկ երբեմն ստիպված են լինում բաց թողել գնացքներ, քանի որ շատ հաճախ դռները չեն փակվում։ Այս ամենից պարզ է դառնում,որ երկու պաշտոններն էլ բավականին պատասխանատու և լուրջ մոտեցում են պահանջում և միաժամանակ հնարավոր չէ անթերի աշխատանք կատարել. բնականաբար աշխատանքներից մեկը պետք է տուժի։
Հավելենք, որ Բաբկեն Սեդրակյանը 2018֊ին իշխանափոխությունից հետո՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակվել էր Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, այսպես ասած 7֊րդ վարչության պետ (որը զբաղվում է գաղտնալսումներով)։ Սակայն 2019֊ի սեպտեմբերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։