Բաղդասարյանը հայտնել է՝ ԼՂ-ից տեղափոխված երեխաների քանի տոկոսն է արդեն տեղավորվել դպրոցներում
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երեխաների գրեթե 40 տոկոսն արդեն տեղավորվել է հայաստանյան դպրոցներում:
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ կրթական ու առողջապահական խնդիրների լուծման գործընթացին զուգահեռ պետությունը շարունակում է հետևողական լինել ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի նկատմամբ:
«Բոլոր համայնքներում և մարզերում նրանց տրամադրվում են տաք սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղամիջոցներ, ինչպես նաև զուգահեռ կազմակերպվում է կրթական գործընթացը»,- հավելեց Բաղդասարյանը: