Իրանը ծրագրում է մոտ ապագայում ՀՕՊ նոր առաջադեմ համակարգ ցուցադրել
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում ցուցադրել հակաօդային պաշտպանության նոր առաջադեմ համակարգ, հայտնում է Mehr-ը։
Նախարարը շաբաթ հայտարարել է, որ հայրենական ռազմական սարքավորումը ամբողջությամբ նախագծվել և պատրաստվել է իրանցի ռազմական մասնագետների կողմից։
Գեներալ Աշտիանին ընդգծել է, որ այս համակարգի ստեղծումը համաձայնեցված է Պաշտպանության նախարարության այն դոկտրինին, որպեսզի հակառակորդին հանկարծակիի բերի և ապագա հնարավոր հակամարտությունների տարբեր սցենարներ ձևակերպի։
Իրանցի գեներալը նշել է, որ պաշտպանության նախարարությունը գիտական ընկերությունների և փորձագետների հետ միասին վերջին տարիներին կարողացել է նախագծել և արտադրել մի քանի զենիթահրթիռային համակարգեր, ինչպիսիք են Bavar-373 (Believe-373), Khordad 15, Talaash (Endeavor) и Mersad (Ambush) համակարգերը։
Հրթիռային պաշտպանության նոր համակարգերի ինտեգրումը և զսպման ուժեղացումը կօգնի Իրանին բազմակողմանի դարձնել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները և ընդլայնել զինված ուժերի մարտական հնարավորությունները, ասել է պաշտպանության նախարարը: