Մեր տանը նոր հույս ու լույս է բերել. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված հետախույզ Գառնիկ Խաչատրյանի եղբայրը
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը այս մասին ռեպորտաժ է պատրաստել:
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Խաչատրյանների ընտանիքում արու զավակ է ծնվել:
Ծնողներն ասում են՝ հոգեկան ապրումները ծանր էին, առոջական վիճակի հետ կապված խնդիրներ եւս ունեին, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ:
Փաքրիկն օրեր առաջ է լույս աշխարհ եկել, սակայն կարճ ժամանակում հիմնովին փոխել է ընտանեկան մթնոլորտը՝ իր եհտ բերելու ապրելու նոր հույս ու լույս:
«Մեր տանը նոր հույս ու լույս է բերել, գիտենք, որ պայքարում ենք հանուն երեխայի: Շատ նման է եղբորը, մազերով, հասակով, եղբոր տեղը չի զբաղեցնի, բայց կցանկանամ որ եղբոր չարածը ինքը հասցնի»,-ասում է մայրը՝ Հերմինե Մնացականյանը:
Հայրը՝ Մանուկ Խաչատրյանը ասում է՝ կարծես երկրորդ կյանք են ստացել, իրենց ապրելու հույս է տվել փոքրիկը:
Խաչատրյանների ավագ որդին՝ Գառնիկ Խաչատրյանը, ժամկետային զինծառայող էր, հետախույզ, հետմահու նա պարգեւատրվել է մարտական ծառայություն մեդալով: