Չինաստանը խորը մտահոգություն է հայտնել Իսրայելի և պաղեստինցիների միջև բռնության ահագնացման կապակցությամբ
Չինաստանը խորը մտահոգություն է հայտնել Իսրայելի և պաղեստինցիների միջև բռնության ահագնացման կապակցությամբ, հայտնում է Global Times-ը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «ուժեղացնել հրատապության զգացումը և հավատարմությունը պաղեստինյան խնդրին»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել «ինչպես իսրայելական, այնպես էլ պաղեստինյան կողմերին հնարավորինս շուտ վերսկսել խաղաղ բանակցությունները՝ ամուր խաղաղության ճանապարհ որոնելու համար»։