Հորդանանը և ԵՄ-ն քննարկել են Գազայում էսկալացիայի դադարեցման համար միջազգային գործողությունների անհրաժեշտությունը
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Գազայում էսկալացիայի դադարեցման համար միջազգային գործողությունների անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը։
«Ալ-Սաֆադին ընդգծել է, որ անհրաժեշտ է պաշտպանել տարածաշրջանը բռնության նոր շրջանի հետևանքներից, ստեղծել իրատեսական քաղաքական հորիզոն՝ օկուպացիան դադարեցնելու համար և վերջ տալ բոլոր միջոցներին, որոնք բորբոքում են լարվածությունը և խաթարում են երկու պետությունների համակեցության մասին լուծման հասնելու հնարավորությունները»: ասված է հայտարարության մեջ։