Կոնգոյում երեխաները պայթուցիկ սարք են բերել տուն. առնվազն 15 մարդ է զոհվել
Առնվազն 15 մարդ է մահացել Կոնգոյի արևելքում այն բանից հետո, երբ մի խումբ երեխաներ տուն են բերել պայթուցիկ սարքը, որը գտել են խաղալիս, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով համայնքի ղեկավարին։
Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան` Հյուսիսային Կիվու նահանգի Մասիսիի տարածքում գտնվող Քյանգիցի գյուղում։
«Մոտավորապես տեղական ժամանակով ժամը 20.00-ին, մինչ որոշ բնակիչներ փորձում էին պարզել, թե ինչ է դա, ռումբը պայթեց», - ասել է քաղաքացիական հասարակության խմբի անդամ Մասիսի Տելեսֆոր Միտոնդինկեն։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանը կռիվների թատերաբեմ է տեղի զինված խմբավորումների միջև, որոնք պայքարում են գյուղերի վերահսկողության համար:
Շատ բնակավայրեր արդեն անցել են «Վազալենդոյի» հայրենասիրական ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ։ Տեղի համայնքի ղեկավարների խոսքով, ռազմավարական նշանակություն ունեցող Կիտշանգա քաղաքի մի մասն այժմ գտնվում է երիտասարդ հայրենասերների ձեռքում, որոնց հաջողվել է դուրս մղել M23 ապստամբներին: