Մենք Գազան կվերածենք ավերակների. Նեթանյահուն քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել տարածքը: Նա հայտարարել է` Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար:
«Մենք վրեժ կլուծենք այս սև օրվա համար, Գազան կվերածենք ավերակների քաղաքի»,- ասել է նա:
Նեթանյահուն հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը կլինի երկարատև և բարդ: