ՄԱԿ-ը կոչ է անում արցախցիների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել
ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանում փախստականների կարիքների համար 97 մլն դոլար հատկացնել։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Ժնևի կենտրոնակայանից։
«ՄԱԿ ՓԳՀ-ն ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկեր ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին կոչ է անում 97 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել՝ փախստականներին, ինչպես նաև նրանց մեծահոգաբար հյուրընկալողներին, հրատապ մարդասիրական օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախատեսվում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի 136 հազար փախստականների և փախստականներ ընդունող տեղական համայնքների 95 հազար բնակիչների։