Բևեռային արջը հետևի ոտքերի վրա կանգնել է ռուսական սառցահատի անձնակազմի առջև
Արկտիկայում ռուսական «50 Let Pobedy» սառցահատի անձնակազմի առջև հետևի ոտքերի վրա բևեռային արջ է կանգնել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնում է Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի բնական պաշարների և էկոլոգիայի վարչությունը։
Սառցահատի կապիտան Դմիտրի Լոբուսովը կիսվել է գիշատչի լուսանկարով։ Լուսանկարում պատկերված է կենդանի, որը կանգնած է իր հետևի ոտքերի վրա ձյունապատ սառցաբեկորի վրա։ Արջը նայում է ուղիղ ոսպնյակի մեջ:
Հստակեցվում է, որ լուսանկարն արվել է Սեվերնայա Զեմլյա արշիպելագում։