Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Հայաստանին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «X»-ի միկրոբլոգում ներկայացրել է Բորդոյում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ հանդիպման արդյունքները:
«Մենք կրկնապատկում ենք մեր մարդասիրական ջանքերը՝ օգնելու Հայաստանին ընդունելու տեղահանվածներին։ Հայաստանին աջակցելու հանդիպում կկազմակերպենք ԱՄՆ-ի հետ: ԵՄ-ն Հայաստանի կողքին է»,- գրել է նա: