Փաշինյանական քարոզչամեքենան հիմա էլ զբաղված է «ղարաբաղցի-ղարաբաղցի» ներխմբային թշնամության հրահրմամբ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է իշխանական քարոզչամեքենայի նոր հնարքներին։
«Փաշինյանական քարոզչության այս փուլն առանձնանում է նրանով, որ ավանդական կիրառվող «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական պառակտությանը եկել է փոխարինելու «ղարաբաղցի-ղարաբաղցի» ներխմբային թշնամության հրահրումը:
Եթե ժամանակին կեղծ պատմություններ էին շրջանառության մեջ դնում, օրինակ` «Ստեփանակերտում մեկից ջուր խնդրեցի, իմացան հայաստանցի եմ` չտվեցին», հիմա կեղծիք, շինծու նյութեր են տարածում` փորձելով արցախցիների միջև կոնֆլիկտ հրահրել:
Այս փուլը տարբերվում է նաև նրանով, որ փորձ է արվելու այդ ամենն անել արցախցիների միջոցով, նույնիսկ կարևոր էլ չէ` իրական արցախցի է, թե դա այդպես է ներկայացվում:
Թեմային իրական գույներ հաղորդելու համար հատվածական, կիսաիրական «փաստերով» են ողողում, ապա գցում դաշտ, ու նիկոլական ցնծությունը պատրաստ է, մարդիկ իրական դավաճանին թողած՝ ամեն ինչ քննարկում են` Վլադիվոստոկից մինչև անվերջություն:
Արցախը դավաճանելու հարցում Նիկոլը մրցակից չունի, կան այդ դավադրության հանցակիցներ ու գիտակցված առաջ մղողներ:
Տարբեր կալիբրի «շնաձկները» ևս չեն խուսափելու պատասխանատվությունից և այդ խարանից»: