Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Պետությունների ղեկավարները նշել են տարբեր ոլորտներում երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը, քննարկել համագործակցության հեռանկարներն ու նոր շփումների հետ կապված հարցեր: