Նա շարունակում է զարգանալ՝ չնայած 34 տարեկան է. գործակալը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
«Ես չեմ խոսի պայմանագրի երկարաձգման մասին, նա անում է այն, ինչ պետք է անի. Ինչպես արդեն ասացի, տարիքի հետ նա միայն ավելի լավն է դառնում։ Նրա խաղը տպավորիչ է։
Նա շարունակում է զարգանալ՝ չնայած 34 տարեկան է։ Հենրիխն ապացուցում է, որ ապրելակերպն ու պրոֆեսիոնալիզմը երկարացնում են ձեր կարիերան:
Պետք է նրան հարցնել ապագայի մասին։ Ըստ ամենայնի, նա երջանիկ է «Ինտերում»»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Պիմենտայի խոսքն է մեջբերել Sportitalia-ն։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։