Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու ռազմական գործողությունների համար։
«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,-
X-ի իր միկրոբլոգու հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։
Նա նաև հայտնել է, որ կարգադրել է սահմանամերձ բնակավայրերը մաքրել ՀԱՄԱՍ-ի զինյալներից և պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնել: