Ուկրաինան ուժեղացնում է զորքերը Բելառուսի հետ սահմանին
Ուկրաինան Բելառուսի հետ սահմանին զորքերի ուժեղացված ռեժիմ է սահմանել՝ հարևան երկրի զինված ուժերի մարտական պատրաստության ստուգման անցկացման պատճառով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը։
«Բելառուսի Հանրապետությունում սկսվել է նրանց զինված ուժերի մարտական պատրաստության ստուգման հերթական փուլը։ Մեր հերթին, մենք համապատասխան ուղղություններով ուժեղացնում ենք մեր սահմանապահ ստորաբաժանումների զգոնությունը»,- նշել է պաշտոնյան:
Հոկտեմբերի 3-ին Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր զինված ուժերի մարտական պատրաստության ստուգում սկսելու մասին, որում կներգրավվի ավիացիան: