Ինչպե՞ս բուժել հերպեսը․ փորձված մեթոդներ
Ահա հերպեսի դեմ պայքարում լավագույն օգնականները
Ջրածնի պերօքսիդ։
Եթե տհաճ բուշտերն արդեն իսկ հայտնվել են, ապա դրանք պետք է վառել ջրածնի պերօքսիդով յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։ Երեկոյան դրանք արդեն անհետացած կլինեն։ Նախազգուշացնում ենք, որ պրոցեդուրան ամենահաճելիներից չէ, փոխարենը՝ բավականին արդյունավետ է։
Բժշկական սպիրտ։
Հենց որ քորը տանջի, ախտահարված հատվածներին բժշկական սպիրտ քսեք այնքան անգամ, քանի դեռ չի անցել։ 3-4 օր անց ամեն ինչ կանցնի։ Քսուքներով բուժումը 7-10 օր է տևում։
Սխտոր։
Սխտորը նույնպես գերազանց օգնում է հերպեսի դեպքում։ Ճզմեք սխտորի մեկ պճեղ ու ստացված խյուսը դրեք ախտահարված հատվածի վրա։ Այդ մեթոդը հարմար է միայն տնային բուժման համար, սակայն շատ արդյունավետ է։
Անանուխով ատամի մածուկ։
Անանուխի ուժեղ բույրով, մենթոլով ատամի մածուկը պետք է քսել ախտահարված հատվածներին։
Անանուխի եթերայուղ։
Ի տարբերություն սխտորի՝ անանուխի եթերայուղը ոչ միայն հիանալի կերպով առողջացնում է հերպետիկ ցանը, այլը գերազանց ու շատ հաճելի բույր ունի։ Այնպես որ, կարելի է համարձակ կերպով այն օգտագործել նույնիսկ մարդաշատ վայրերում՝ օրական 3 անգամ քսելով մաշկի հիվանդ հատվածներին։
Ալոէ։
Հերպեսի դրսևորումներից գերազանց օգնում է հալվեի հյութը։ Այն պետք է քսել հիվանդ տեղին յուրաքանչյուր 2 ժամը մեկ, կամ պարզապես այդ հատվածի վրա դնել ալոէի թարմ պոկված տերև, փոխանցում է Mediahub-ը։