Ռուսաստանը նոր գերհզոր զենքի մասին է հայտարարում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ավարտվել են նոր ժամանակակից ռազմավարական նշանակության զինատեսակների փորձարկման աշխատանքները, որոնց շարքում նաեւ «Բուրեվեստնիկ» հրթիռն է։ Այն թեւավոր հրթիռ է, որն ունի գլոբալ հեռահարություն եւ որի շարժիչը հարմարեցված է աշխատելու միջուկային էներգիայով։
Ամերիկյան The New York Times պարբերականն էլ թարմ արբանյակային լուսանկարների վրա հիմնվելով, գրել է, որ հոկտեմբերի 2-ին արդեն «Բուրեվեստնիկը» փորձարկվել է։ Անսահմանափակ հեռահարության փորձարարական հրթիռի փորձարկումներն իրականացվել են Արկտիկայում։ Այս հրթիռը Միացյալ Նահանգներն անվանում է «թռչող Չեռնոբիլ»։ Փորձակումների հավանական վայրը Պանկովո ռազմակայանի հարակից տարածքն է՝ Բարենցի ծովի ավազանում, որը գտնվում է Նովազա Զեմլյա կղզեխմբում։ Ամերիկյան մամուլը, վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտարարել է, որ նախկինում փորձարկումները ավարտվել են անհաջողությամբ եւ դրանցից մեկի ժամանակ նույնիսկ մարդկային զոհեր են եղել։ Ռուսաստանն էլ պետության ղեկավարի մակարդակով հերքել է այդ փորձարկումները։ Սակայն հիմա, երբ ամեն ինչ կարծես բարեհաջող է ավարտվել, Կրեմլում որոշել են բարձրաձայնել։