ՌԴ խաղաղապահները ԼՂ Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանում փակել են ևս 3 դիտակետ
Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում դիտակետերը կողմերի շփման գծից հետ քաշելու և զինաթափելու կապակցությամբ փակվել է երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և ևս մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։