Բուժկենտրոններում գտնվող 303 արցախցիներից 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր
Հայաստանի բուժկենտրոններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 303 անձ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 113-ի վիճակը ծանր է գնահատվում, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
Վերակենդանացման բաժանմունքներում 5 երեխա է գտնվում։