Ռուսաստանը օգնություն կուղարկի Արցախից բռնահանվածներին
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի հետ ճեպազրույցից հետո, հայտարարել է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արցախահայությանը մարդասիրական օգնություն կցուցաբերվի։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Նշվում է՝ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցանկ, որը հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել Հայաստանի Հանրապետություն` հոգալու Արցախի հայության կարիքները։