«Նախիջևանի հետ կապը կապահովվի Իրանով». Շահին Մուստաֆաև
«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բազմակողմ են. այն ընդգրկում է տնտեսություն, առևտուր, լոգիստիկա, էներգետիկա»․ լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը։
Մուստաֆաևի խոսքով՝ կամուրջների միջոցով, որոնք կկառուցվեն Զանգելանի շրջանում, Իրանի տարածքով կապ կստեղծվի Նախիջևանի հետ։ Մուստաֆաևն ասել է, որ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն, ու կամրջի նախագիծ է գծվել։
Բացի այդ, Արաքս գետի ափերին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, և գետը վերադարձվել է նախկին հունին։ Միաժամանակ, նախատեսվում է ստեղծել մաքսային անցակետերի ենթակառուցվածք։