Ալիևը Արցախի հայաթափման հարցում նոր «մեղավորներ» է գտել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ հանդիպման ընթացքում փորձել է հիմնավորել, իբրև Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ կատարելու մտադրություն չի ունեցել։
Նա հայտարարել է, իբրև Արցախի ղեկավարությունն է խուճապ տարածել բնակչության շրջանում ու նրանց ստիպել տեղափոխվել։
«Հենց այդ ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի բնակչության շրջանում ու նրան ստիպել տեղափոխվել Հայաստան»,- պնդել է Ալիևը։