Ռուսաստանը Երևանի խնդրանքով սկսել է 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մատակարարումը Հայաստանին․ ՏԱՍՍ
Հայաստանում նավթամթերքի սակավություն է առաջացել, ՌԴ-ն Երևանի խնդրանքով սկսել է մատակարարել 5 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԳՆ-ում իր աղբյուրին։
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության խնդրանքի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքը, խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է»,- աղբյուրի հաղորդմամբ՝ նշել են ՌԴ ԱԳՆ-ում։