Սև ծովում թուրքական բեռնանավը պայթել է ականի վրա
Թուրքական բեռնանավը Սև ծովում՝ Ռումինիայի ափերի մոտ պայթել է ականի վրա, սակայն գրեթե չի վնասվել։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը Դանուբի գետաբերանում՝ Սուլինա քաղաքից 11 ծովային մղոն հյուսիս։
Տեղեկությունը տրամադրել է բրիտանական ծովային անվտանգության Ambrey ընկերությունը։
Պայթյունից հետո նավը խարիսխ է գցել վնասի հետևանքները հետաքննելու համար և շուրջ երեք ժամ անց շարունակել է ճանապարհը։
Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Թուրքական Bosphorus Observer խորհրդատվական ընկերության ղեկավարը, վկայակոչելով իր տվյալները, ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել Kafkametler նավի հետ, այն աննշան վնաս է կրել։