Գնել Սանոսյանը Վանաձորում հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղավորված ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՏԿԵ նախարարությունը:
«Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։
Նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը իրենց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և արագ լուծելու համար»,- տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։